Կարմիր շուկայի բնակիչներն ադրբեջանցիների համար փակել էին ճանապարհը
Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Բանակցություններ են վարել ռուս խաղաղապահները։
Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչները` հիմնականում երիտասարդները, որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է տեղի մեր աղբյուրը։
Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։
«Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,– ասել է մեր աղբյուրը։
Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Մեր զրուցակցի խոսքով` նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթացել, և հայկական կողմը բացել է ճանապարհը։ «Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասուններին»,– ասել է նա։
Նախկինում ևս եղել է նման դեպք, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձրել են հայերի անասուններին։
Հիշեցնենք, որ հունվարի 24–ին էլ Արցախի Կարմիր շուկա բնակավայրի մոտակա ադրբեջանական դիրքերից կրակոցներ են հնչել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ «սրանից հետո հետս դու ով չխոսա՛ս, պա՞րզ ա»․ Ռուբինյանը՝ Խամոյանին
«Ես բավականին համբերատար, գուցե նաև բարեհամբյուր մարդ եմ: Ես ճիշտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը զգուշացրել է իր վարորդներին՝ կազատի աշխատանքից․ պարզաբանում
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե Ազգային ժողովի նախագահի ծառայողական մեքենան ինչպես է խախտումներ կատարում։...