Կանադան դիվանագիտական անձնակազմի ընտանիքներին կարգադրել է լքել Ուկրաինան
Կանադայի իշխանությունները, ՌԴ-ի կողմից ռազմական հարձակման սպառնալիքի ֆոնին, Ուկրաինայում կանադացի դիվանագետների ընտանիքներին կոչ են արել լքել երկիրը։ Այս մասին հայտնում է The Globe and Mail-ը։
«Կանադան կարգադրել է դիվանագիտական անձնակազմի ընտանիքներին լքել Ուկրաինան»,- հայտնում է պորտալը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Կիևում ԱՄՆ պետական ծառայողների դեսպանատնից կամավոր հեռանալու մասին որոշմանը և հրամայել ԱՄՆ պետական ծառայողների ընտանիքներին լքել դեսպանատունը՝ ՌԴ-ի կիողմից ռազմական գործողության շարունակվող սպառնալիքի պատճառով։
«Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն մեկնելու մասին՝ օգտագործելով առևտրային կամ մասնավոր տրանսպորտի այլ տարբերակներ:
Տեղեկություններ կան, որ Ռուսաստանը զգալի ռազմական գործողություններ է ծրագրում Ուկրաինայի դեմ։ Անվտանգության պայմանները, մասնավորապես՝ Ուկրաինայի սահմանների երկայնքով, Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում և Ռուսաստանի կողմից վերահսկվող Արևելյան Ուկրաինայում, անկանխատեսելի են և կարող են վատթարանալ առանց նկատառման»,-ասված է Պետդեպի հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
«Երբ ատրճանակը գրպանումդ է, սկսում են քեզ հետ ավելի քաղաքավարի խոսել». Լավրով
Սերգեյ Լավրովը նշել է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև զրույցի երանգի փոփոխություն է նկատվում: Արտգործնախարարի խոսքով՝ դա...
«Կոպիտ ասած՝ մենք ոչ ոքի պետք չենք». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման երկրում և երկ...
Ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղի է կառուցվում. Արցախ
Արցախում վերակառուցվում և հիմնանորոգվում է շուրջ 50 կմ ավտոճանապարհ: Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» համահայկական հի...