Հնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն
«ՀայՓոստի» տնօրենը բարեփոխման որոշ ծրագրեր է քննարկել Համաշխարհային փոստային միության ղեկավարության հետ։
Հնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն։ Նման հնարավորություն կարող է ստեղծվել «ՀայՓոստի» ու Համաշխարհային փոստային միության համագործակցության արդյունքում։
Ինչպես հայտնում են «ՀայՓոստ» ընկերությունից, գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ու Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ հանդիպմանը քննարկել են սպասարկման որակը բարելավելու, մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու հնարավորությունները։
Մասնավորապես քննարկվել են «ՀայՓոստի» կողմից էլեկտրական մոտոցիկլետների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորման, «PosTransfer» ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացման ու նոր փոստային օպերատորների, ներգրավման հարցերը:
Հայկ Կարապետյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային փոստային միության հետ քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ:
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...
Մորգենշտերնի համերգը չեղարկվել է
Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկակա...
COVID-անձնագրեր վաճառող խմբավորում է վնասազերծվել. Իսպանիա
Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթղթերի կեղծմամբ զբաղվող խմբավորում են վնասազերծել։ Այս մասին...
Ջրականից աճյուն է հայտնաբերվել
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների...