COVID-անձնագրեր վաճառող խմբավորում է վնասազերծվել. Իսպանիա
Իսպանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին փաստաթղթերի կեղծմամբ զբաղվող խմբավորում են վնասազերծել։ Այս մասին հայտնել է Ազգային ոստիկանությունը։
Խմբավորման առաջնորդները հաստատվել են Ֆրանսիայում, իսկ գնորդները եղել են ԵՄ տարբեր երկրների քաղաքացիներ։
Ձերբակալվել է 7 մարդ՝ վեցը Մադրիդում և մեկը Բարսելոնայում։ Ընդհանուր առմամբ, խմբավորման մասնակիցները պատվաստման ազգային բազա են մտցրել 1600 հոգու տվյալ, նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել:
Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալները կաշառել են բուժանձնակազմին։ Ստուգվում է նաև տվյալների բազայի մուտքի բանալին գողանալու տարբերակը։
Հաճախորդներին խմբավորումը հայտնաբերել է մեսենջերներում` պատվաստման հակառակորդների խմբի միջոցով՝ նրանց առաջարկելով ինչպես կեղծ ՊՇՌ-թեստեր, այնպես էլ կեղծ COVID-անձնագրեր: Կեղծ թեստը վաճառվել է 50 եվրոյով, իսկ անձնագիրը տրվել է պատվաստման 2 կամ 3 չափաբաժնի մասին նշումներով` 200-ից (կեղծ փաստաթուղթ ստանալու համար) մինչև 1000 եվրո (ռեգիստրում ընդգրկվելու համար):
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...
Մորգենշտերնի համերգը չեղարկվել է
Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկակա...
Հնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն
«ՀայՓոստի» տնօրենը բարեփոխման որոշ ծրագրեր է քննարկել Համաշխարհային փոստային միության ղեկավարության հետ։ Հնարավոր է...
«QR» կոդի փոփոխությունները COVID-19-ով վարակման պարագայում
COVID-19-ով վարակման պարագայում քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում արտածվում է կարմիր «QR» կոդով, և նրա վա...