«Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանմամբ է հանդես եկել այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Պարզաբանման մեջ ասվում է․
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։
Ներկայում հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան և համաձայն Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը»։
Նմանատիպ հոդվածներ
Դուրս է բերվել 38 արգելափակված բեռնատար ավտոմեքենա
Հունվարի 23-ին, ժամը 10:23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հայաստանում հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին առանձին շրջ...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում` հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հա...
Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով տղամարդու են ձերբակալել
ԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։ Տեղեկությունը հ...