Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով տղամարդու են ձերբակալել
ԱՄՆ-ում ձերբակալվել է Կանզաս նահանգի մի բնակիչ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Daily Beast պարբերականին։
Ըստ New York Post-ի տեղեկությունների՝ ավելի վաղ Կանզասի ոստիկանությունը Գաղտնի ծառայությանը տեղեկացրել էր այն մասին, որ Մերիմենը զանգահարել է իրենց և ասել, որ գնում է Վաշինգտոն՝ «նախագահին տեսնելու»։
Նա իրավապահ մարմինների աշխատակիցներին հայտարարել էր, որ գնում է Սպիտակ տուն, որպեսզի ասի Բայդենին, որ մարդիկ «մինչև կոկորդը կուշտ են երկրում եղած պառակտումից, որ նա պետք է դեմքով շրջվի Աստծո կողմը»։ Մերիմենը նաև մի շարք հրապարակումներ է արել Facebook-ի իր էջում, «ավելի ու ավելի սպառնալից բառապաշարի» կիրառմամբ։
Հատուկ ծառայության աշխատակիցները Մերիմենին ձերբակալել են հունվարի 26–ին ռեստորանի ավտոկայանատեղիում, երբ նա Կանզասից դեպի Մերիլենդ էր գնում։ Նրա մոտ հայտնաբերել են լիցքավորված փամփշտակալ և թիրախներին հետևելու համար նախատեսված օպտիկական խողովակ։
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը գերազանցել է ձայնի արագությունը 16 անգամ
Կիրակի առավոտյան Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի առավելագույն արագությունը գերազանցել է ձայնի արագությունը 16 անգամ:...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում` հունվարի 29-ի ցերեկը, 30-31-ը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հա...
Մինի Մաուսը նոր հանդերձանք ունի
Մինի Մաուսը հանդես է եկել տաբատով։ Նոր հանդերձանքը ստեղծել է դիզայներ Ստելլա Մաքքարթնին։ Նա նախագիծն անվանել է առաջընթաց...
Սասուն Միքայելյանն օգտագործում է ԵԿՄ գույքը սեփական հանգստյան գոտում. Aravot.am
Aravot.am-ը գրում է․ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավանում գտնվող «Տաք ջրեր» կոչվող առողջարանային հիմնարկը պատկանո...