«Թալիբան» շարժման պատվիրակությունը մեկնել է Օսլո՝ բանակցությունների
ԱՖղանստանում իշխանությունը գրաված ծայրահեղական «Թալիբան» շարժման պատվիրակությունը, Նորվեգիայի ԱԳ նախարարության հրավերով, մեկնել է Օսլո՝ բանակցություններ վարելու մի շարք երկրների և աֆղանական հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Թվիթերում այս մասին գրառում է արել թալիբների ներկայացուցիչը։
«Աֆղանստանի Իսլամական էմիության բարձրաստիճան ղեկավարությունը, ԱԳ նախարար Ամիր Խան Մոթաքիի գլխավորությամբ, հատուկ չվերթով մեկնել է Նորվեգիա, որտեղ բանակցություններ կկայանան տարբեր երկրների ներկայացուցիչների և մի շարք աֆղանստանցիների հետ՝ հումանիտար օգնության տրամադրման, ինչպես նաև քաղաքական, կրթական ու տնտեսական հարցերի շուրջ»,- գրել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչը։
Ավելի վաղ Նորվեգիայի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ «Թալիբան» շարժման պատվիրակությանը հրավիրել է Օսլո՝ հունվարի 23-ից 25-ը մասնակցելու նորվեգական իշխանությունների, միջազգային հանրության և Աֆղանստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բանակցություններին։
Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել էին, որ նախատեսվող հանդիպումները չեն նշանանակում, որ Աֆղանստանում թալիբների ձևավորած ժամանակավոր կառավարությունը ճանաչվում է։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքակա...
Ադրբեջանական ընկերությունն արձագանքել է Սուրենավանում գործարան գնելու վերաբերյալ լուրերին
Ադրբեջանական SOCAR ընկերությունը հերքել է Հայաստանում բիտումի գործարան գնելու վերաբերյալ բանակցությունների մասին լուրերը...
Արեգնազ Մանուկյանը՝ Սուրեն Պապիկյանի հարսանիքի մասին
Աժ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը անդրադարձել է Սուրեն Պապիկյանի հարսանիքին՝ մասնավորապես նշելով․ «Սուրեն Պապիկյանի հարսա...
ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին և Բելառուսին հանել ԵԱՀԿ-ից
ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Գիլմորը Foreign Policy-ի իր հոդվածում կոչ է արել հանել Ռուսաստանին և Բելառուսին ԵԱՀԿ֊ից...