Ութերորդ ռազմատրանսպորտային ինքնաթիռն է ժամանել Ուկրաինա Մեծ Բրիտանիայից․ որն է նպատակը

Վերջին երեք օրվա ընթացքում ութերորդ թռիչքը դեպի Ուկրաինա իրականացրել է բրիտանական թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը Ուկրաինային հակատանկային զենք կմատակարարի։

Երկուշաբթի օրը ուկրաինական Ան-124 ծանր տրանսպորտային ինքնաթիռը Լվով է ժամանել ԱՄՆ Հանթսվիլ քաղաքից։ Հանթսվիլ քաղաքի մոտ է գտնվում ԱՄՆ բանակի Redstone զինանոցը։ Նաև երեքշաբթի օրը ուկրաինական Ան-124-ը Կիև է ժամանել Լեհաստանի Ժեշով քաղաքից։

Քաղաքականություն