Ռուսաստանը Թեհրանին վարկ կտրամադի՞ ռուսական կործանիչներ գնելու համար

Կրեմլը թողել է առանց մեկնաբանության այն լուրերը, որ Ռուսաստանը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարած այցից հետո կարող է Թեհրանին վարկ տրամադրել ռուսական կործանիչներ գնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Այս հարցը կթողնեմ առանց մեկնաբանության։ Մենք ոչ մի կերպ չենք մեկնաբանում ռազմատեխնիկական համագործակցության հարցերը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով փորձագետներին, տեղեկություններ էին տարածվել, որ Ռաիսիի Մոսկվա կատարած այցի արդյունքներով կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել Թեհրանին մի քանի միլիարդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ, որով նրան կտրամադրվեն Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, երկու С-400 համալիրներ և ռազմական արբանյակ։

Քաղաքականություն