Հասարակություն
Պատվաստված զինծառայողները կկարողանան արձակուրդ գնալ․ որոշում
ՀՀ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների ու արձակուրդի իրավունք կունենան միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ համավարակի աշնանային սրացումներով պայմանավորված՝ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում դադարեցվել էին տեսակցություններն ու այցելությունները։ Այժմ որոշման մեջ փոփոխություն է իրականացվում։
«Պատվաստումներն ամբողջությամբ անցնելու դեպքում զինծառայողները կարող են արձակուրդ գնալ կամ տեսակցություններ ունենալ։
Նույն տրամաբանությամբ տեսակցությունները կվերականգնվեն նաև ՔԿՀ-ներում»,-ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
Մարգարայի անցակետում ուշագրավ զարգացում է արձանագրվել
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ բնակիչներին հորդորում են զգոն լինել
Ինչ է կատարվում Facebook-ի հետ. նոր մանրամասներ
5.0