Հասարակություն

Մի փոքր հուզվել էի․ Սիմիդյանը՝ ԱԺ ամբիոնից խոսելիս պարբերաբար ժպտալու մասին

Մի փոքր հուզվել էի․ Սիմիդյանը՝ ԱԺ ամբիոնից խոսելիս  պարբերաբար ժպտալու մասին

Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ, առաջին անգամն էր՝ զեկուցում էի, մի փոքր հուզվել էի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էր երեկ ԱԺ ամբիոնից նախագիծ ներկայացնելիս պարբերաբար ժպտում և դժվարությամբ կարդում տեքստը:

 

«Շատ տարատեսակ մեկնաբանություններ արվեցին, որոնք անհասկանալի էին, թե ինչու։ Ես կարծում եմ, որ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ պետք է չտար, բայց, ցավոք սրտի, եղան տարատեսակ մեկնաբանություններ»,-ասաց նա։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250