«Համարները հանենք, իջնենք ձոր» օպերացիայի շրջանակում հայտնաբերվել է BMW՝ կեղծ ու գողացված համարանիշներով

 Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզում իրականացրած միջոցառման արդյունքում հայտնաբերված համարանիշների փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

 

 Այդ օրը ճանապարհային ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել ու նկատել են կասկածելի BMW մակնիշի ավտոմեքենա։  Ճանապարհային ոստիկանները ստուգման նպատակով կանգնեցրել են մեքենան և բեռնախցիկում հայտնաբերել են ավտոմեքենայի մի քանի համարանիշներ։ Պարզվել է, որ վարորդը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի 30-ամյա Լ. Հովհաննիսյանը, որի բնակիչ՝ վարած BMW-ի վրա տեղադրված է եղել 18 GG 777 համարանիշ, իսկ BMW-ն օրինական հաշվառված է եղել մեկ այլ համարանիշ։  Ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք և արդեն բեռնախցիկի տեսանելի վայրում հայտնաբերվում է 10 ՍՏ 101 համարանիշներ։ Լրատվականի տեղեկություններով՝ պարզվել է, որ Լ. Հովհաննիսյանը նշված համարանիշները գողացել է 2021 թվականի օգոստոսի 30-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցի 106 հասցեի մոտից, երբ ավտոմեքենայի սեփականատեր՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ս. Գևորգյանը կայանել է ավտոմեքենան, ապա որոշ ժամանակ անց նկատել է, որ ավտոմեքենայի վրայից համարանիշերը գողացել են, որից հետո նա կատարվածի մասին հայտարարություն է տվել ոստիկանության կենտրոնական բաժին։  Լ. Հովհաննիսյանը բաց է թողնվել։

Քաղաքականություն

Պատահարներ