ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալիևը ուղիղ խոսում է այն ամենի մասին, ինչ մեզ սպասում է առաջիկայում»․ Տիգրան Աբրահամյան
Արցախի Պաշտպանության բանակը հաղթահարել է հետպատերազմյան շոկն ու մեկ-երկու քայլով գտնվում է ավելի բարվոք վիճակում, քան Հայաստանի Զինված ուժերը։ Այս մասին երեքշաբթի խորհրդարանում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ տրամաբանության, դեռևս վեց ամիս առաջ ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխման հայեցակարգ պետք է ստեղծվեր, սակայն այդ հայեցակարգը մինչև այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողով չի հասել։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզնից վեց-յոթ ամիս առաջ է անցել, ունի նոր հայեցակարգ, գնում է մոդեռնիզացման թուրքական մոդելի ճանապարհով, արդեն իսկ ունի զորամասեր, որոնք անհրաժեշտ պատրաստություն են անցել Թուրքիայում ու, վերադառնալով, անցել են ծառայության։ Բաքուն նոր սպառազինության ձեռքբերման փաստն օգտագործում է Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու և մեզնից նոր զիջումներ ստանալու համար։ Այս քաղաքականությունը բավական բաց է, Ալիևն ուղղակի խոսում է դրա մասին», - ասել է Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքերով, մեր խնդիրը ոչ միայն այն է, որ Ադրբեջանը ճնշում է Հայաստանին, որպեսզի մենք չարդիականացնենք մեր բանակը, այլ նաև այն է, որ Հայաստանը ականջալուր է լինում այդ ճնշումներին։
«Արցախի ՊԲ-ում իրավիճակը մի քիչ ավելի բարվոք է, այնտեղ արդեն հաղթահարել են հետպատերազմյան շոկը, ընթանում է համալրում», - հավելել է նա
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված
Այսօր Ազգային ժողովում նիստն ընդմիջվեց՝ դեռ չսկսված։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ «սրանից հետո հետս դու ով չխոսա՛ս, պա՞րզ ա»․ Ռուբինյանը՝ Խամոյանին
«Ես բավականին համբերատար, գուցե նաև բարեհամբյուր մարդ եմ: Ես ճիշտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի նման տեսակ նկարահանումները օդի ու ջրի պես են հարկավոր
Ադրբեջանի նման տեսակ նկարահանումները օդի ու ջրի պես են հարկավոր: Այս մասին գրել է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքն ո...