Մանվել Գրիգորյանի կինը, որդիներն ու աղջիկները հրավիրվել են դատախազություն

 Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:  Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին դատախազության մամուլի ծառայությունից։

 

Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը: 

 

Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց:

Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:

 

Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ մահվան հանգամանքը չի բացառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։

 

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին:

Քաղաքականություն