Իրանցի բռնցքամարտիկին մահապատժի են դատապարտել՝ ցույցերին մասնակցելու համար. լրագրողը դիմել է աշխարհի մարզիկներին

 Բռնցքամարտիկ Մոհամմադ Ջավադը մահապատժի է դատապարտվել 2019 թվականի նոյեմբերին Իրանում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։

 

Դատարանի որոշումը հրապարակել է լրագրող և ակտիվիստ Մասի Ալինեժադը, հայտնում է Armsport.am-ը:

 

«Իրանում մեկ այլ մարզիկի մահապատիժ էլ կայացավ 2019 թվականի նոյեմբերին բողոքի ցույցին մասնակցելու համար։ Մոհամմադ Ջավադ, 26 տարեկան էր, բռնցքամարտի չեմպիոն։

Նրան մահապատժի դատապարտեցին «Երկրի վրա կոռուպցիա տարածելու» համար։ Մեզ չհաջողվեց փրկել իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիին, աշխարհի մարզիկները կարող են մեզ օգնել այս անգամ»,- թվիթերում գրել է Ալինեժադը:


Փորձագետները նշում են, որ «Երկրի վրա կոռուպցիայի տարածման» մեղադրանքը հաճախ է է օգտագործվում ընդդիմության հասցեին։ 

 

Հիշեցնենք, որ 2020 թվականին ըմբիշ Նավեդ Աֆկարին մահապատժի է ենթարկվել հանրահավաքներին մասնակցելու համար։

Քաղաքականություն