Ինչ է կատարվում Աբու Դաբիում․ կան զոհեր և ավերվածություններ
Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, որը մի քանի մարդու կյանք խլեց, արաբական երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ հայտարարեց Եմենի ապստամբների կողմից վերահսկվող Եմենի մայրաքաղաք Սանայի վրա ավիահարվածներ սկսելու մասին: Այս գիշեր Սաուդյան Արաբիայի պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակումները Սանայում իրականացվում են ի պատասխան սպառնալիքի և ռազմական անհրաժեշտության։
Կոալիցիայի խոսնակ, բրիգադային գեներալ Թուրքի Ալ-Մալիքին հութիների հարվածները բնութագրել է որպես թշնամական ահաբեկչական հարձակումներ՝ ընդգծելով, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը։
Հութիներին պատկանող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը հաստատել է կոալիցիայի հարձակումների փաստը։
Մի քանի ժամ առաջ եմենցի ապստամբները հայտարարել էին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքում իրականացված «ռազմական գործողության» մասին։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախ են դարձել երեք վառելիքի բեռնատարներ՝ դրանք պայթել են և բռնկվել։ Բացի այդ, Աբու Դաբիի օդանավակայանի մոտակայքում գտնվող շինհրապարակում փոքր հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել՝ մեկ Պակիստանի և երկու Հնդկաստանի քաղաքացի, ևս վեց մարդ վիրավորվել է։
Հիշեցնենք, որ 2015 թվականից Արաբական Միացյալ Էմիրությունները մասնակցում է Եմենի քաղաքացիական պատերազմին նախկին նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի կողմից, ով դեմ է հութիների շարժմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում իրավիճակը սրվում է
Ուկրաինայի զինված ուժերը ժամը 11:35-ին Օպիտնոե տեղանքից կրակ են բացել Դոնեցկի Սպարտակ գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտ...
Ղազախստանի ճգնաժամը իրենից ներկայացնում է արտաքին քաղաքականության մեջ թուրքական ազգայնականության պարտություն
Al-Monitor. Ղազախստանյան ճգնաժամը իրենից ներկայացնում է արտաքին քաղաքականության մեջ թուրքական ազգայնականության պարտությո...
Մահացել է Ալիևի անվտանգության ծառայության ղեկավարը
Մարզասրահում մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թարլան Գադիրովը։ Չնայած շտապօգնությ...
Հինգ երկրներ հայտնել են իրենց դիվանագետներին Ուկրաինայից տարհանելու մասին, իրավիճակը լարվում է
Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան տարհանում են իրենց դիվանագետների, նրանց ընտանիքների ան...