Հինգ երկրներ հայտնել են իրենց դիվանագետներին Ուկրաինայից տարհանելու մասին, իրավիճակը լարվում է
Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան տարհանում են իրենց դիվանագետների, նրանց ընտանիքների անդամներին Ուկրաինայից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան այսօր հայտնել է, որ Ուկրաինայում 129 դիվանագիտական ներկայացուցչություններից միայն չորս երկրներ ՝ Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կիեւին հայտարարել են աշխատակիցներին տարհանելու որոշման մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի ուշ այդպիսի որոշման մասին հայտարարել է նաև Կանադայի արտգործնախարարությունը:
Ըստ պարբերականի` ճապոնական Kyodo-ի աղբյուրները հաղորդել են, որ Ճապոնիայի կառավարությունը նույնպես դիտարկում է Ուկրաինայից իր քաղաքացիներին (այդ թվում դեսպանատան աշխատակիցներին) տարհանելու անհրաժեշտությունը: Այդ երկրները նաև հորդորել են իրենց քաղաքացիներին խուսափել Ուկրաինա ուղևորություններից։
Կուլեբան նշված երկրների որոշումը վաղաժամ է համարել: Ուկրաինայի իշխանությունների կարծիքով՝ դրա համար իրական հիմքեր չկան:
Վերջին ամիսներին Արևմուտքում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Կրեմլում դրանք անվանել են լարվածության դատարկ ու անհիմն հրահրում։
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է Ալիևի անվտանգության ծառայության ղեկավարը
Մարզասրահում մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավար, գնդապետ Թարլան Գադիրովը։ Չնայած շտապօգնությ...
ԱՄՆ-ն Ուկրաինա ռազմական օգնության նոր բեռներ կուղարկի
Միացյալ Նահանգները Ուկրաինային 300 միավոր Javelin հակատանկային հրթիռային համալիր է մատակարարել: Այս մասին հայտնել է ամեր...
Բայդենը չի ձգտում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա. Ջեն Փսակի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ձգտում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեքշաբթի օ...
Ղրղզստանը հայտարարում է. Տաջիկստանը ծանր տեխնիկա է քաշում դեպի սահման. իրավիճաը լարված է
Տաջիկական կողմը ներկայում ծանր տեխնիկա և անձնակազմ է տեղափոխում Ղրղզստանի հետ սահմանին գտնվող կոնֆլիկտային գոտի։ Այս մաս...