Moderna-ն շուտով կմեկնարկի «Օմիկրոնի» դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կսկսի կորոնավիրուսի իր տնօրեն Ստեֆան Բանսելի հայտարարությանը։
«Պատվաստանյութի մշակումը մոտենում է ավարտին: Այն պետք է կլինիկական փորձարկումների ենթարկվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք հուսով ենք, որ մարտին կունենանք տվյալներ, որոնցով կարող ենք կիսվել մասնագետների հետ՝ հաջորդ քայլերը որոշելու համար», - ասել է Բանսելը Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) առցանց կոնֆերանսի ժամանակ։
Բացի այդ, Moderna-ի ղեկավարը նշել է, որ ընկերության նպատակն է մշակել ամենամյա խթանիչ, որն ուղղված կլինի ինչպես COVID-19-ի, այնպես էլ գրիպի դեմ:
«Այդ կերպ մարդիկ պահանջների բավարարման հետ կապված խնդիրներ չեն ունենա, երբ նրանք չեն ցանկանում ձմռանը երկու կամ երեք դեղաչափ պատվաստվել, հնարավորություն կունենան պատրաստել մեկ ուժեղ պատվաստանյութով, որը կպաշտպանի և՛ կորոնավիրուսից, և՛ գրիպից», - նշել է նա։
Նրա խոսքով՝ լավագույն սցենարի դեպքում նման խթանիչը կարող է հասանելի դառնալ մինչև 2023 թվականի աշունը, առնվազն մի քանի երկրներում։
Նմանատիպ հոդվածներ
Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ...
«Անպիտան» հրթիռներ գնելու համար չէ, որ Տոնոյանը կալանավորված է. փաստաբանական խմբի հայտարարությունը
«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի...
ՀՐԱՏԱՊ. «Նորաբակի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, ունենք վիրավորներ». Նորաբակի համայնքապետ
Թելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ևս ինտենսիվ կրակոցները շարունակում...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին...