«Ո՛չ անհրաժեշտ է, եւ ո՛չ էլ ժամանակն է»․ Տավուշի թեմի առաջնորդը՝ Ծառուկյանի նախաձեռնության մասին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նրա ընտանիքի նախաձեռնությունը՝ Հայաստանում կառուցել Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը, բուռն քննարկումների ու մեկնաբանությունների տեղիք է տվել:
Aravot.am-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այս առնչությամբ իր տեսակետը ներկայացրեց.
«Մեր հոգեւոր ընկալումների ավանդության հետ բացարձակ կապ չունեցող երեւույթ է, ո՛չ անհրաժեշտ է, եւ ո՛չ էլ ժամանակն է»:
Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն իր այդ որոշումը պատճառաբանում է նրանով, որ առաջին քրիստոնյա ազգն ենք, շատ պետություններ ունեն Քրիստոսի արձանը, մենք չունենք, Բագրատ սրբազանն արձագանքեց. «Առաջին քրիստոնյա ազգն ենք եւ երբեք այդպիսի բան չենք ունեցել եւ անհրաժեշտությունն էլ չենք ունեցել, ոչ թե չենք կարողացել ունենալ»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարներ է տեղակայել. Միկա Բադալյան
«Ազատագրում» շարժման անդամ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
«Այնքան են ծեծել, որ երկուսի քիթն էլ կոտրվել է»․ Ռաֆիկ Անդրեասյանը՝ որդու և ընկերոջ ծեծի մասին
Ուրցաձորի արդեն նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որդու ձերբակալությունը համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդման շա...
Ինչն է թանկացել Հայաստանում․ ամբողջական ցանկ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ա...