Օրվա լրահոս

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.6%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 4.9% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 11.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6%:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.5%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գնաճը կազմել է 31.4%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 8.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5%:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 0.4% գնաճ:

Վերջին նորություններ