Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարներ է տեղակայել. Միկա Բադալյան
«Ազատագրում» շարժման անդամ Միկա Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրել է, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում։ Ադրբեջանի ԶՈԻ֊ն սադրանքներ իրականացնելու նպատակով մոտակա 15 դիրքերում տեղակայել է իր լավագույն դիպուկահարներին: Չնայած այդ օպերացիայի գաղտնիությանը, հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկություններ ստանալ նախապատրաստվող սադրանքների վերաբերյալ ու այդ մասին նախազգուշացնել տեղում գտնվող անձնակազմին: Բադալյանը գրել է, որ ինչպես և կանխատեսել էին, շփման գծում իրավիճակն ավելի է լարվում։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսում ամենամեծ սադրանքն է իրականացրել։ Չնայած տարբեր զինատեսակների, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառմանը ՝ թշնամու ուժերը շատ լուրջ կորուստներ են կրել։Ըստ նրա՝ դատելով ամենից՝ մեծ թվով կորուստներով ավարտված հերթական ձախողված սադրանքն է հենց ստիպել Ադրբեջանի ԶՈՒ-ին փոխել մարտավարությունն ու ներգրավել բացառապես դիպուկահարների։
Նշենք, որ տեղեկությունը պաշտոնական չէ։ Auroranews-ը տեղեկություն է փորձում ճշտել նաև ՀՀ պաշտպանական գերատեսչությունից
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց հետո 12-ամյա տղան մահացել է. մյուս դեռահասները հիվանդանոցում են
Բիյսկի քոլեջի ուսանողներին` 17,18 տարեկան աղջիկներին և նրանցից մեկի 12-ամյա եղբորը, էլեկտրական ծխախոտ օգտագործելուց հետո...
Վարորդական իրավունքի հետ կապված գործողություններում փոփոխություններ կան
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվա...
«Այնքան են ծեծել, որ երկուսի քիթն էլ կոտրվել է»․ Ռաֆիկ Անդրեասյանը՝ որդու և ընկերոջ ծեծի մասին
Ուրցաձորի արդեն նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը որդու ձերբակալությունը համարում է իր հանդեպ քաղաքական հետապնդման շա...
Ինչն է թանկացել Հայաստանում․ ամբողջական ցանկ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ա...