«Պարզվում է՝ էդ փաստաթուղթը Վաղարշակ Հարությունյանը լավ էլ ստորագրել է»․ Գեղամ Մանուկյան
Այսօր՝ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ, հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Մի քանի շաբաթ առաջ բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ, հակառակ իշխանությունների մեկ տարվա պնդմանը, Սյունիքում ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, հանգամանքների պարտադրանքով, այլ դավադիր հուշագրի հիման վրա։ Իմ հայտարարությունից հետո Մելքոնյան Գագիկն ասել էր, որ իբր Գեղամ Մանուկյանը ռուսներից կամ ադրբեջանցիներից է ստացել այդ փաստաթուղթը»։ Մանուկյանը, դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, ասաց․ «Խնդրում եմ, Մելքոնյան Գագիկին պատմեք, որ էդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, լավ էլ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է, մի տարի գաղտնի են պահել ժողովրդից, ասել են՝ բանավոր է, այնինչ, պարզվում է՝ լավ էլ գրավոր է»։ |
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...