«Թուրքիայի և Ադրբեջանի հաշվարկները խառնվել են». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում։
Եթե ղազախստանյան ճգնաժամի առաջին օրերին Ադրբեջանում հիմնականում չոր լրատվություն էր տրվում, ապա ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի Ղազախստան տեղափոխվելուց հետո ադրբեջանական կայքերն ու թելեգրամյան ալիքները, որոնք ակնհայտորեն պետական կառավարման ներքո են, ոչ միայն հակառուսական, այլ Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավ են սկսել։
Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել են և նրանք, մոռանալով իրենց հետ սերտ, բազմակողմ, խորը հարաբերությունների մեջ գտնվող Ղազախստանին, հակաքարոզչական տարբեր չափաբաժիններով թիրախավորում են նաև Ղազախստանին։ Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եկող ազդակները, որի հիմքում, երևացող մասում, ՀԱՊԿ ուժերի Ղազախստանում տեղակայման, ընթացող գործընթացներին ներգրավելու և երկարաժամկետ մնալու հարցն է։
Սակայն պարզ է, որ իրականում գործընթացները շատ ավելի խորքային են և ազդեցության գոտիների ու կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության խնդիր կա։
Հիմա արդեն պարզ է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, եվրասիական տարածաշրջանում ակտիվություն դրսևորող ուժերը վերախմբագրումներ են մտցնելու իրենց քաղաքականության մեջ և գործընթացներն այսուհետև այլ տրամաբանության ներքո են ընթանալու»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...