Պապիկյանի հերթական մտերիմը` ՊՆ-ում․ նոր օգնականը 23 տարեկան է․ 168.am
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մտերիմներին տեղավորել ՊՆ-ում: Նա իրեն օգնական է տարել Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը:
Պաշտպանության նախարարի երիտասարդ օգնականը եղել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական:
168.am-ը գրել է․ «Բնավ կասկածի տակ չդնելով Մարկոսյանի մասնագիտական կարողությունները, ամեն դեպքում նշենք, որ պաշտպանության ոլորտը սպեցիֆիկ է, պահանջում է որոշակի հմտություններ, ուստի 23 տարեկանում վաղ է Պաշտպանության նախարարի գրությունների հիման վրա փորձառու կադրերին և զինվորականներին հանձնարարականներ տալու, ավելին՝ նախարարին ուղղված նրանց գրությունները ֆիլտրելու համար:
Մյուս կողմից, ռազմական գործից հեռու նախարարի առկայության դեպքում սա, ըստ էության, բնական է և ամենևին էլ զարմանալի չէ:
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, ՊՆ օգնական Մանե Մարկոսյանը եղել է Սուրեն Պապիկյանի աշակերտուհին»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...