Մի բան է պարզ․ Սուրեն Սարգսյանը՝ Ղազախստանում կատարվողի մասին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախական հեղափոխության միջազգային կոնտեկստը. ղազախական հեղափոխությունը տապալեց այդ երկրի փաստացի նախագահ Նազարբաևին: 1. Հիմա, եթե Տոկաևը պահպանի իր պաշտոնը, (կարծես՝ ամեն ինչ դրան է գնում), ապա առավելապես Ռուսաստանի շնորհիվ: Սա նշանակում է լինել կախված Ռուսաստանից համարյա այնքան, որքան կախված է Բելառուսը: Ի դեպ, հենց Ռւսաստանի շնորհիվ է Տոկայևն ստացել անսահման իշխանություն և հենց Տոկաևն է այս պահին հեղափոխության հիմնական շահառուն: 2. Գոնե այս պահին Ղազախստանը, ըստ էության, կտրվել է թյուրքական աշխարհի շղթայից և դարձել է ռուսական աշխարհի ազդեցության գոտի (տես՝ թուրքիայի դիրքավորումը պանթուրքական զորքեր ստեղծելու անհրաժեշտության մասին): Բնականաբար, նման իրավիճակը խառնում է նաև Թուրքիայի խաղաքարտերը՝ նեոօսմանյան կայսրություն ձևավորելու ճանապարհին (տես՝ թուրք-ադրբեջանական համատեղ հիստերիան): 3. Եթե Ռուսասանը կորցներ Ղազախստանը, ապա նա կկորցներ նաև ԵԱՏՄ-ն, քանի որ առանց ԵԱՏՄ հեղինակ և երկրորդ ԵԱՏՄ տնտեսություն Ղազախստանի, այդ կառույցը չէր լինի: Ի դեպ, ոչ ստաբիլ Ղազախստանը լուրջ մարտահրավեր է չինական ճանապարհ և գոտի նախագծի իրականացման համար և այս առումով, կարծում եմ, Ռուսաստանն ունի Չինաստանի լիակատար աջակցությունը՝ ամեն գնով իրավիճակը ստաբիլացնելու համար (տես՝ Չինաստանի նախագահի ուղերձը): Մի բան է պարզ: Կապ չունի, թե ով է բարձրացնում հեղափոխական ալիքը, կարևոր է, թե ով է կարողանում այդ ալիքը ճիշտ ժամանակին առավել օպերատիվ որսալ և վերցնել իր շահաբաժինը»: |
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...