Հուսով ենք, որ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում. հայտարարություն՝ Թուրքիայից
Թուրքիան ոչ մի հարեւան երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել և չի ներկայացնում։ Այս մասին Անկարայում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Անկարան հարգում է բոլոր պետությունների, այդ թվում՝ Սիրիայի և Իրաքի սահմաններն ու ինքնիշխանությունը», - ասել է թուրք նախարարը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել «եղբայրական Ադրբեջանի դիրքորոշմանը»։
«Մեր նպատակը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն է։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին: Հուսով ենք, որ այս ժեստը պատշաճ կերպով կգնահատվի Երևանում։ Սա հարց է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին կամ Հայաստանին, այլ ողջ տարածաշրջանին։ Հարավային Կովկասը պետք է վերածվի կայունության կղզու»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Նա հիշեցրել է, որ հունվարի 30-ից Ադրբեջանում գործում է թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը։ «Մենք հարցին դրական կերպով ենք մոտենում։ Հրադադարի խախտման դեպքերը նվազում են: Կայունության էլ ավելի մեծ մակարդակի հույս ունենք: Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ քայլերը նպաստում են խաղաղությանը և երկարաժամկետ հրադադարին»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...