ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարաքարը կռվախնձոր է դարձել. համայնքապետ ընտրել չի հաջողվում
ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցացնցի իր էջում գրում է․
«Սիրո և համերաշխության մթնոլորտը ամենևին էլ ՏԻՄ ընտրությունների մասին չէ։
Շուրջ մեկ ամիս է տարբեր համայնքներում ականատես ենք լինում քաղաքական հետապնդումների, տպավորություն է, որ իշխանության կողմից գործադրվում են անօրեն մեխանիզմներ, իսկ նպատակը մեկն է՝ համայնքապետ պետք է դառնա իշխանության հավանությունը ստացած թեկնածուն։
Փարաքարը երկար ժամանակ է, ինչ կռվախնձոր է դարձել։ Ավագանու նիստերը տապալվում են, և այդպես էլ համայնքապետ չի ընտրվում։ Իշխող ուժը պարտություն է կրել, իսկ ընդդիմությունը չի կարողացել հավաքել 50%+1 ձայն։ Վարչական դատարանն անվավեր էր ճանաչել Փարաքարի ավագանու որոշումը՝ համայնքի ղեկավարի ընտրության վերաբերյալ: Եվ այսօր նախատեսված նիստի ժամանակ ավագանին պիտի կրկին փորձեր համայնքապետ ընտրել։ Բայց չի ստացվում։
Իսկ սիրո և համերաշխության թեզերով առաջնորդվող իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ անհամաչափ ուժ են գործադրում ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Իշխանությունը շարունակաբար օգտագործում է ՀՀ հպարտ քաղաքացիներին ճնշելու գործիքակազմ՝ խախտելով քաղաքացիների իրավունքները, ովքեր ունեն իրենց բողոքը արտահայտելու իրավունքը։
Եվս մեկ անգամ հորդորում եմ․ ոստիկանությունը պետք է ցուցաբերի քաղաքական չեզոքություն՝ պահպանելով բացառապես օրենքի տառը»,-գրել է Թագուհի Թովմասյանը և կից տեսանյութ հրապարակել:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի հետ հանդիպման մասին
Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և...
Կազմակերպիչը Հայաստանն է, իսկ օրը հայտնի չէ. Պեսկովը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին
ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամու...
Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են
Առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղա...
Պաշտոնանկ է արվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտո...