Պաշտոնանկ է արվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս որոշման մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2022 թվականի հունվարի 3-ից Աննա ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր նախորդ տարվա հունվարին՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի օրոք։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի հետ հանդիպման մասին
Դրական և կառուցողական մթնոլորտում անցած առաջ հանդիպմանը հատուկ ներկայացուցիչները նախնական մտքեր են փոխանակել Թուրքիայի և...
Կազմակերպիչը Հայաստանն է, իսկ օրը հայտնի չէ. Պեսկովը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասին
ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսի օրը դեռ չի որոշվել: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամու...
Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են
Առաջիկա օրերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց գագաթնաժողով կանցկացվի: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ղա...
Պուտինը Փաշինյանի և Լուկաշենկոյի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում
Դ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ղազախստ...