Համավարակի ամենասուր պահը մոտենում է ավարտին․ Bloomberg
Հարավաֆրիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Օմիկրոն» հիմնամանրէի ի հայտ գալը նշանակում է, որ համավարակի ամենասուր պահը մոտենում է ավարտին:
Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, բժիշկների խումբը հետազոտություն է իրականացրել հիվանդանոցում, որտեղ արձանագրվել էր «Օմիկրոնի» առաջին բռնկումը: Նրանք վերլուծել են 466 հիվանդի տվյալներ, որոնք վարակվել են «Քովիդ-19»-ի ներկայիս ալիքի ժամանակ, և ևս 3796 հիվանդի տվյալներ, որոնք ավելի վաղ են հիվանդացել:
«Վիրուսի ալիքը շարժվել է աննախադեպ արագությամբ և շատ ավելի թեթև հիվանդության ընթացք է առաջացրել, քան նախկին հիմնամանրէները: Եթե այդ մոդելը պահպանվի և կրկնվի ողջ աշխարհում, հավանաբար, կտեսնենք հիվանդության և մահացության ցուցանիշների տարանջատում»,- հայտարարել են աշխատության հեղինակները:
Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է նոյեմբերի վերջին ՀԱՀ-ում և Բոտսվանայում: ԱՀԿ-ն այն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով:
Նմանատիպ հոդվածներ
Կանադայում տարօրինակ հիվանդություն է տարածվում
Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու...
Նոր փոփոխություններ՝ ՌԴ քաղաքացիների անձնագրերի տվյալներում
Ռուսաստանի քաղաքացիները այլևս կարիք չունեն անձնագրերում նշելու իրենց երեխաներին և ամուսնական կարգավիճակը։Ամբողջ տեղեկատվ...
Խանութի աշխատակիցը ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով ձեռնարկել է պաշտպանական միջոցներ՝ այդ թվում, հավանաբար, ռազմամթերք
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տ...
Պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար․ Ալմաթի
Ղազախստանի խոշարագույն քաղաքի՝ Ալմաթիի որոշ թաղամասերի բնակիչներ սննդի պակասի պատճառով պատրաստ են 100 դոլար վճարել հացի...