Խանութի աշխատակիցը ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով ձեռնարկել է պաշտպանական միջոցներ՝ այդ թվում, հավանաբար, ռազմամթերք
Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։
ԱՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։
Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։
ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։
Նմանատիպ հոդվածներ
Կանադայում տարօրինակ հիվանդություն է տարածվում
Կանադայի երիտասարդ բնակիչներն սկսել են հիվանդանալ տարօրինակ, ծանր հիվանդությամբ, որի առաջին դեպքերն արձանագրվել են Նյու...
Նոր փոփոխություններ՝ ՌԴ քաղաքացիների անձնագրերի տվյալներում
Ռուսաստանի քաղաքացիները այլևս կարիք չունեն անձնագրերում նշելու իրենց երեխաներին և ամուսնական կարգավիճակը։Ամբողջ տեղեկատվ...
Համավարակի ամենասուր պահը մոտենում է ավարտին․ Bloomberg
Հարավաֆրիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Օմիկրոն» հիմնամանրէի ի հայտ գալը նշանակում է, որ համավա...
Պատրաստ են 100 դոլար վճարել հացի համար․ Ալմաթի
Ղազախստանի խոշարագույն քաղաքի՝ Ալմաթիի որոշ թաղամասերի բնակիչներ սննդի պակասի պատճառով պատրաստ են 100 դոլար վճարել հացի...