
Ոչ այնքան դրական ազդակ՝ հայ-թուրքական երկխոսությունից առաջ. Դավութօղլու թվիթերյան գրառումը

Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր-նախագահ Ահմեդ Դավութօղլուն թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ նա խորապես ցավում է Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համար: Ստորեւ ներկայացնում ենք Դավութօղլու գրառումը.
«Խորապես ցավում եմ թյուրքական աշխարհի կենտրոնական պետությունը հանդիսացող եղբայրական Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներիի համար: Մտահոգիչ է նաեւ, որ այդ զարգացումների հետևանքով ստիպված են եղել օգնություն խնդրել Հայաստանի նախագահած Հավաքական անվտանգության կազմակերպությունից»: