Թուրքերի «ջերմ բարևները»․ Արման Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է․ «Վերադառնանք մեր «դարդերին» կամ թուրքերի «ջերմ բարևները»։
Քանզի շուտով Մոսկվայում նախատեսվում է թուրքական ֆաշիստական ռեժիմի և փաշինյնանական իշխանության ներկյացուցիչների միջև հերթական հակահայկական «մերձեցման» փարթի,թուրքերը այդ հանդիպմանը ընդառաջ և «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում կրկին «աչկալուսանքն են» ուղարկում Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» և ողջ հայությանը։
Թուրքիայի նախագահ Էրդողանի գրասենյակը պաշտոնապես դիմել է թուրքական պառլամենտ ,որ վերջինս զրկի պատգամավորական անձեռնմխելիությունից 28 պատգամավորի,որոնք անցած տարի ապրիլի 24֊ին կոչ են արել ներկայիս թուրքական վարչակազմին ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը։
Հիմնականում խոսքը գնում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» խմբակցության պատգամավորների մասին։
Թուրքերը մեղադրում են վերջիններիս «թուրքական ինքնության և պետության» վիրավորելու և վարկաբեկելու մեջ։
Մի խոսքով , պետք է հստակ ֆիքսել,որ թուրքական հակահայկական ֆաշիստական վարչակազմը հանդիսանում է Հայաստանի իշխանության համար որպես «նորմալ» բանակցային գործընկեր։
Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե էլի ինչ՞ պետք է անեն թուրքերը, որ ի վերջո մենք հասկանաք, թե ուր՞ է մեզ տանում նեիկայիս հայկական իշխանության ապազգային թրքամետ քաղաքականությունը:
Հ.Գ Հիշում եք այն հանրահայտ, աբսուրդային հարցը ֊ Ուզում ՞են մեզ թուրքերը կոտորել, թե՞ ոչ ։
Կարծում եմ թուրքերը 345627֊րդ անգամ պատասխանեցին այդ հարցին»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...