Նազարբաևը հրաժարական է տալիս
Նազարբաևը հրաժարական է տալիս։ Այս մասին րոպեներ առաջ հայտնի դարձավ։ Հիշեցնենք, որ Նազարբաևը երկրի ղեկավարի պաշտոնը թողնելուց հեջտո ստանձնել էր Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը և հանդիսանում է «Նուր Օտան» կուսակցության առաջնորդ:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այսօրվանից ինքն է ստանձնում Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։
Տոկաևը նաև ասել է, որ մտադիր չէ լքել երկիրը անկարգությունների պայմաններում։
«Ես մայրաքաղաքում եմ լինելու, ժողովրդի հետ եմ լինելու»,- ասաց նա։
Բացի այդ, Ղազախստանի նախագահը խոստացել է առաջիկայում հանդես գալ առաջարկությունների նոր փաթեթով։
Միաժամանակ Տոկաեւը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ ուժայինների շրջանում կան զոհեր։ Եվ նա զգուշացրեց, որ իշխանությունները ամենադաժան գործողություններն են սկսում իրավախախտների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...