Հայտնի է, թե երբ կկայանան ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները կկայանան հունվարի 12-ին, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական դաշինքի պաշտոնական ներկայացուցչին:
«Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք Է կառուցվի փոխշահավետ հիման վրա, հաշվի առնելով ՆԱՏՕ-ի մտահոգությունը՝ պայմանավորված Մոսկվայի գործողություններով, <…> եւ պետք Է անցկացվի՝ հաշվի առնելով ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների կարծիքը»,-ասել Է աղբյուրը: Դեկտեմբերի կեսերին Մոսկվան Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին առաջարկել Է Միացյալ Նահանգների հետ պայմանագրի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ համաձայնագրի նախագծեր, որոնցում, մասնավորապես, դրույթներ են ներառված Եվրոպայի անվտանգության փոխադարձ երաշխիքների, միմյանց հասանելիության գոտում միջին ու փոքր հեռահարության հրթիռների չտեղակայման եւ դաշինքի հետագա ընդլայնումից, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հաշվին, հրաժարվելու մասին:
Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը, արձագանքի բացակայության դեպքում հնարավոր Է առճակատման նոր ալիք: Բանակցություններն անցկացվելու են երեքական ուղղությամբ. հունվարի 10-ին Ժնեւում հանդիպում կկայանա ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների մակարդակով, հունվարի 12-ին՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ՝ Բրյուսելում, իսկ հաջորդ օրը՝ ԵԱՀԿ-ի հարթակի բազմակողմ հանդիպում՝ Վիեննայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Ալմաթիում «ահաբեկչական խմբավորումները» առևանգել են 5 ինքնաթիռ. Ղազախստանի նախագահը հայտարարել է` կդիմի ՀԱՊԿ-ին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նպատակահարմար և ժամանակին է համարում ՀԱՊԿ գործընկերներին դիմել` երկրում ստեղծված...
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:...
Բայդենի ստորագրած օրենքում ի՞նչ կարևոր դրույթներ կան հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ
Սպիտակ տան հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ դեկտեմբերի 27-ին ստորագրած 2022թ. ֆիսկալ տարվա «Ազգային պաշտպանության մասի...