Քաղաքականություն
«Ադրբեջանի վերնախավում դեռևս պահպանվում է վախը մեր հանդեպ». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Որքան էլ զարմանալի թվա, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման նաև ռազմաքաղաքական վերնախավում դեռևս պահպանվում է պաթոլոգիական վախը մեր հանդեպ։ Գրեթե օր չկա, ո�…
| Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Որքան էլ զարմանալի թվա, Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման նաև ռազմաքաղաքական վերնախավում դեռևս պահպանվում է պաթոլոգիական վախը մեր հանդեպ։ Գրեթե օր չկա, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սպառնալիքներ չհնչեցնի, թե հայկական, իրենց եզրաբանությամբ, «ռևանշի» դեպքում իբր «Հայաստանի համար շատ վատ կլինի», «Հայաստանը կդադարի գոյություն ունենալուց», «փոքր հակաահաբեկչական գործողությամբ Ադրբեջանը կոչնչացնի հայկական բանակը» և նման այլ բարբաջանքներ, որոնք ամփոփվում են նրանով, որ Հայաստանը որևէ պարագայում ոչ միայն չպետք է գնա «ռևանշի», այլև նույնիսկ մտածի դրա մասին։ Այս ամենից տրամաբանական հետևությունը մեկն է․ եթե ամեն ինչ այդքան հեշտ է ու պարզ, ապա Բաքվի բռնապետի համար շատ ձեռնտու կլիներ Հայաստանի հենց «ռևանշի» գնալը, որովհետև հասկանալի է, չէ՞, որ այդ դեպքում Ադրբեջանը, դիցուք, կարող էր վերցնել Երևանը, որը պաշտոնապես հռչակվում է իբր «հին ադրբեջանական քաղաք»։ Սակայն, ո՛չ, Բաքվի բռնապետը դեմ է հայկական «ռևանշին», ուստի թե՛ նա և թե՛ նրա քարոզչամեքենան զբաղված են ակնհայտ սնապարծության միջոցով նաև սեփական վախերը թաքցնելու փորձով»: |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թրամփը հայտնել է Կիմ Չեն Ընից երկխոսության առաջարկի պատասխան ստանալու մասին
5.0
ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
5.0
ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից
5.0