Վարակման մեծ ալիք կա. ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ աշխարհում կորոնավիրուսի նոր՝ «դելտա» և «օմիկրոն» շտամերի ի հայտ գալով հնարավոր է վարակման «նոր դեպքերի ցունամի» առաջանա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում:
Գեբրեյեսուսը նշել է, որ «դելտա» և «օմիկրոն» շտամերի պատճառով վարակման դեպքերը մեծանում են, իսկ դրա հետ՝ ավելանում են հոսպիտալացման ու մահացության դեպքերը: Նա հատկապես մտահոգիչ է անվանել փաստը, որ «օմիկրոն» շտամը շատ ավելի վարակիչ է: «Դա կարող է առաջացնել դեպքերի ցունամի, ինչը ողջ աշխարհում զգալիորեն կուժեղացնի ճնշումը առողջապահական համակարգերի վրա»,- ասել է նա:
Գեբրեյեսուսը նշել է, որ բարելավվել է իրադրությունն աշխարհում պատվաստանյութերի մատակարարման հետ կապված:
«Սակայն հարուստ երկրների կողմից բուստերային պատվաստումներին մեծ ուշադրության հատկացումը կրկին կարող է աղքատ երկրների շրջանում պատվաստանյութերի պակասի պատճառ դառնալ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը՝ հորդորելով հարուստ երկրներին ու պատվաստանյութեր արտադրողներին աշխատել միասին՝ հասնելու ամեն երկրի բնակչության 70 տոկոսի պատվաստման նպատակի իրականացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Ինչու՞ է Իրանը Կապանում հյուպատոսություն բացում. իրանագետը մանրամասնում է
Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում․ եւս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի...