Բայդենը մտադիր է Պուտինի հետ զրուցել դեկտեմբերի 30-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է դեկտեմբերի 30-ին հեռախոսային բանակցություններ վարել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը հայտնում է CNN–ը՝ հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնին։
Նրա խոսքով՝ հեռախոսակապի առաջարկն արել է ՌԴ նախագահը։ Բայդենն ընդունել է առաջարկը, քանի որ կարծում է` Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը։
Նշվում է, որ զրույցը նախատեսված է տեղական ժամանակով 15.30-ին (Մոսկվայի ժամանակով` 23.30)։ Բայդենը մտադիր է Պուտինի հետ քննարկել մի շարք թեմաներ, այդ թվում՝ հունվարի 10-ին սպասվող ամերիկա-ռուսական բանակցությունները, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և ԵԱՀԿ հարթակում կայանալիք հանդիպումը։
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է ծրագրված հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Ինչու՞ է Իրանը Կապանում հյուպատոսություն բացում. իրանագետը մանրամասնում է
Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում․ եւս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի...