Ադրբեջանն հետախուզական զեկույց է ներկայացրել Արգենտինայի հայ համայնքի վերաբերյալ
Ադրբեջանը դեկտեմբերի 23-ին կազմել և հրապարակել է Արգենտինայի հայ համայնքի վերաբերյալ անօրինական հետախուզական զեկույց։ Զեկույցը վերլուծում է հայկական հաստատությունները և տրամադրում արգենտինական համայնքի տարբեր գործիչների անձնական տվյալներ։
Այն նաև դատապարտում է քաղաքականության ոլորտում այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարին, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց կարծիքն են հայտնել 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված արցախյան պատերազմի ժամանակ։
Տեքստը սիստեմատիկորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը՝ կրկնելով Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների պաշտոնական ժխտողական դիրքորոշումները:
Զեկույցում Արգենտինայի հայ համայնքը մեղադրվում է իբր թե «Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի» մասին «անտեղյակության», ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկխոսությանը խոչընդոտելու մեջ:
Համաձայն Diario ARMENIA-ի՝ դա անօրինական զեկույց է Արգենտինայում, որի Ազգային հետախուզության օրենքը (թիվ 25,520) արգելում է արտաքին կազմակերպություններին երկրում պատրաստել կամ իրականացնել հետախուզական առաջադրանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Ինչու՞ է Իրանը Կապանում հյուպատոսություն բացում. իրանագետը մանրամասնում է
Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում․ եւս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի...