Ադրբեջանական բանակում առանձնահատուկ ուշադրություն են դարձնում սրան․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է.
«Դատելով արդեն պաշտոնապես «հաղթական գերագույն գլխավոր հրամանատար» տիտղոսով (չէ մի չէ՝ սուլթան Մեհմեդ Ֆաթիհ) հանդես եկող Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներ սպրդող տեղեկատվությունից ադրբեջանական բանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կորպուսների կազմում լեռնահրաձգային հատուկ միավորների ստեղծման վրա։
Մասնավորապես, այդ քարոզչամիջոցներից մեկին թուրք փորձագետի տված հարցազրույցից պարզ է դառնում, որ ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման տակ գտնվող Հադրութում մի քանի օր առաջ բացված զորամասը ևս այդ բնույթի միավորների սպասարկման և պատրաստման համար է։
Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխություններից Ադրբեջանի ներսում չափազանց կարևոր է դիտարկվում հենց լեռնային տեղանքում հատուկ գործողություններ իրականացնելու ունակ միավորների ստեղծումը, իսկ այդ գործընթացին մասնակցում են Թուրքիան և Պակիստանը, որոնցից առաջինը լեռնային պայմաններում քուրդ պարտիզանների, իսկ երկրորդը բարձրլեռնային գոտում Հնդկաստանի հետ մարտերի լուրջ փորձառություն ունի»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...