Անվտանգության աշխատակցի կարիք չունեմ․ միակ եկամուտս քաղաքապետարանում ստացածս աշխատավարձն է. քաղաքապետ Հրաչյա Սարգսյան
Ես առաջնորդվելու եմ օրենքներով ու իմ բոլոր գործողությունները բխելու են օրենքի շրջանակներից։ Ես դրա մասին քիչ առաջ իմ երդմնակալության ժամանակ էլ նշեցի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն էլ Մարությանի պես պատրա՞ստ է մերժել իշխանության վերնախավից եկող զանգերը։
«Հայկ Մարությանի հետ կապված կարող եմ ասել, որ ինչքան ինձ է հայտնի, նա դիմում է ներկայացրել, որպեսզի իր լիազորությունները դադարեցվեն»,- ասաց նա։
Հարցին, թե Մարությանի նման պատրա՞ստ է հրաժարվել անվտանգության աշխատակիցներից, վարորդից, մեքենայից, քաղաքապետը պատասխանեց.«Ցավոք սրտի, մեքենա վարել չգիտեմ, կարծում եմ՝ կսովորեմ, եթե ժամանակ լինի։ Իմ միակ եկամուտը քաղաքապետարանի աշխատավարձն է, այլ եկամուտի աղբյուր ես չունեմ։ Իսկ անվտանգության աշխատակիցների կարիք ես նույնպես չունեմ, իմ առօրյան ոնց եղել է, ես այդպես էլ շարունակելու եմ»,- հավելեց քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը պատրաստվում անցկացնել Նոր տարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորն, ավանդականի պես, կդիմավորի հարազատների և մտերիմների շրջապատում: Ինչպես հայտնում է&nb...
Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթ...
«Տհաճ է հիշել, բայց...». Պուտինը պատմել է, որ եղել է ժամանակ, երբ ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացնել։Այս մասին նա պատ...
Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլն դոլար
Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է...