Քաղաքականություն

Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը պատրաստվում անցկացնել Նոր տարին

Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը պատրաստվում անցկացնել Նոր տարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորն, ավանդականի պես, կդիմավորի հարազատների և մտերիմների շրջապատում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի…

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորն, ավանդականի պես, կդիմավորի հարազատների և մտերիմների շրջապատում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ավանդույթի համաձայն՝ հարազատների և մտերիմների, ընկերների հետ»,- ասել է ՊԵսկովը` պատասխանելով հարցին, թե ինչպես է նախագահը դիմավորելու անցկացնելու տոնը:

Սուրբծննդյան շաբաթը, սակայն, Պուտինի համար մասամբ աշխատանքային կլինի: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինը հազվադեպ է այդ ժամանակահատվածն ամբողջությմաբ անցկացնում իբրև տոն:

«Կարծում եմ, որ առաջին մի քանի օրը, ինչպես և բոլորը, նախագահը կօգտագործի հանգստանալու համար: Թեպետ, կրկնում եմ, նրա մոտ չի կարող ամբողջական հանգիստ լինել»,- նշել է Պեսկովը:  

Վերջինս պարզաբանել է, որ Պուտինը մշտապես ստիպված է աշխատել թե փաստաթղթերի, թե այլ տվյալների հետ, առավել ևս, որ Եվրոպայում այսքան լարված իրավիճակ է, մշտապես բոլոր խողովակներով տեղեկություններ են հասնում:

Պեսկովը նաև հավելել է, որ Պուտինը պետք է զեկույցներ կարդա և լսի, իսկ այդ գործընթացը չի կարող կանգ առնել: Նա նաև չի բացառել, որ արդեն ամանորյա տոների կեսերից սկսած` նախագահը ինչ-որ հանդիպումներ կունենա, սակայն խորհրդակցություններ դեռ նախատեսված չեն:

Պուտինի տոնական ծրագրերում դեռ նախատեսված չէ Սոչի այցելություն` դահուկներով սահելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Անվտանգության աշխատակցի կարիք չունեմ․ միակ եկամուտս քաղաքապետարանում ստացածս աշխատավարձն է. քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

Ես առաջնորդվելու եմ օրենքներով ու իմ բոլոր գործողությունները բխելու են օրենքի շրջանակներից։ Ես դրա մասին քիչ առաջ իմ երդ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250