Քաղաքականություն

«Տհաճ է հիշել, բայց...». Պուտինը պատմել է, որ եղել է ժամանակ, երբ ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացնել։Այս մասին նա պատմել է «Նորագույն պատմություն» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը կթողարկվի…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 1990-ականներին ստիպված է եղել մասնավոր ուղևորափոխադրում իրականացնել։

Այս մասին նա պատմել է «Նորագույն պատմություն» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը կթողարկվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով դեկտեմբերի 12-ին։

«Երբեմն ստիպված եմ եղել նաև ուղևորափոխադրում իրականացնել։ Տհաճ է այդ մասին խոսել, բայց ցավոք սրտի այդպես էլ է եղել»,– ասել է Պուտինը։

Ավելի վաղ՝ 2018 թվականին, երկրի ղեկավարը «Պուտին» ֆիլմի համար տված հարցազրույցում պատմել էր 1990-ականներին տաքսու վարորդ աշխատելու իր մտադրության մասին: Այդ ժամանակ նա խոստովանել էր, որ նման մտքեր են առաջացել այն բանից հետո, երբ քաղաքապետ Անատոլի Սոբչակը պարտվել է նահանգապետի ընտրություններում (Պուտինն այդ ժամանակ նրա նախընտրական շտաբի ղեկավարն էր):

«Լուրջ եմ ասում, իսկ ի՞նչ անեի, երկու փոքր երեխա ունեի»,- այն ժամանակ նշել էր նախագահը։

Բացի այդ, «Նորագույն պատմություն» ֆիլմում Պուտինը նաև պատմել է Կենտրոնական հետախուզական վարչության մեկ աշխատակցի մասին, ով եղել է 1990-ականներին կառավարությունում աշխատած խորհրդականների թվում:

 

Հիշեցնենք, որ 1970-1980-ական թվականներին Վլադիմիր Պուտինը եղել է ԱԱԾ-ի աշխատակից, աշխատել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` արտաքին հետախուզության գծով: 1990-ին վերադարձել է ԽՍՀՄ, 1991-ին ազատվել է ԱԱԾ-ից։

1990 թվականին Պուտինը եղել է Լենինգրադի ժողովրդական պատգամավորների պետական խորհրդի նախագահ Անատոլի Սոբչակի խորհրդականը։ Այնուհետև Լենինգրադի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահ է դարձել, որտեղ և աշխատել է մինչև 1996 թվականը:

Դրանից հետո արդեն Մոսկվայում նա զբաղեցրել է նախագահի գործերի կառավարչի տեղակալի պաշտոնը։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից իրենց տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250