Քաղաքականություն
«Բաքուն ու Մոսկվան արգելում են Հայաստանի վարչապետին՝ այցելել Արցախ». Վարդան Բալյան
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակել է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական ԱրցախՖրանսիայի նախագահի երկու առանցքային…
| Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակել է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ Ֆրանսիայի նախագահի երկու առանցքային թեկնածուների այցելությունը Հայաստան մեր տեղեկատվական դաշտում անհրաժեշտ լուսաբանում չստացավ, ցավոք: Այնինչ դեկտեմբերի 22-ին Հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցելությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր հավատարմատարը և նրան հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա: Ադրբեջանի դիվանագիտական գլխավոր ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «տիկին Պեկրեսի գործողությունները լրջորեն խաթարել են Ֆրանսիայի հեղինակությունը տարածաշրջանում և այն դերը, որ Ֆրանսիան կարող է ունենալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում»: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն այցելել էր նաև Եռաբլուր, իսկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Մենք պետք է մոբիլիզացնենք ողջ Եվրոպան այս կոնֆլիկտի շուրջ, սա կոնֆլիկտ չէ Կովկասում, սա կոնֆլիկտ է, որ վերաբերում է Եվրոպային, քանի որ երբ հարձակվում են քրիստոնյաների վրա Արևելքից..., ապա գրոհում են եվրոպական քաղաքակրթության հիմքերը»: Առաջիկայում տիկին Պեկրեսի և աջերի թեկնածու Էրիկ Զեմմուրի այցելության մանրամասներին կանդրադառնամ առանձին գրառումով, իսկ հիմա ուշադրություն եմ հրավիրում հանրային ուշադրությունից դուրս մնացած չափազանց կարևոր հանգամանքների վրա: Եվ այսպես, Պեկրեսի այցելությունը բորբոքել է Բաքվի դժգոհությունն Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ: Ադրբեջանական և ռուսական աղբյուրների հաղորդմամբ Մոսկվային պահանջ է ներկայացվել բացառել նման այցերը: Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ դրվագ: Պարզվում է, Բաքուն ու Մոսկվան ունեն պայմանավորվածություն՝ թույլ չտալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ: Հատկանշական է, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում այս կապակցությամբ ակնհայտորեն պաշտոնական Բաքվի թույլտվությամբ հրապարակային հարցադրում է արվում՝ ինչպե՞ս է տիկին Պեկրեսը հաղթահարել ռուսական բլոկպոստերը, որոնք փակում են ճանապարհը դեպի Ստեփանակերտ Փաշինյանի առջև: Ու առնվազն տարակուսանք է առաջացնում մեր բացարձակ լռությունը նման սկանդալային իրողության հետ կապված: Ի՞նչ է նշանակում Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակում է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ»: |
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել…«ECO միջանցքի...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...