Գեղամ Մանուկյանը պնդում է, որ Արմեն Գրիգորյանը ստում է
«ԱԽՔ Արմեն Գրիգորյանն այսօր Հ1 եթերում հերթական ապուշությունն է (այս բառը հատուկ եմ գործածում, որ հանրությանը պարզ դառնա, թե ինչ վիճակում է մեր երկրի ազգային անվտանգությունը) դուրս տվել օրերս Աննա Գրիգորյանի հետ կայացած ասուլիսում մեր կողմից մի շարք փաստերի արձանագրման մասին»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խոսքը վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի առաջնագծից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետքաշմանը։ Ստել է»,- գրել է Մանուկյանը՝ հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկելով ուղիղ եթերում բանավեճ կազմակերպել իր և Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ։
«Սպասում եմ հրավերին։ ԱԽՔը սուտասան է։ Դեռ այսքանը»,- հավելել է ընդդիմադիր պատգամավորը:
Արմեն Գրիգորյանն երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին եւ պնդումներին, որ իշխանությունը հանրությունից եւ պետական որոշ ինստիտուտներից գաղտնի փաստաթուղթ են ստորագրել, նկատել էր՝ ընդդիմադիր պատգամավորները հանրությանը հայտնի փաստերը որպես բացահայտում են ներկայացնում։
«Նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած գրեթե բոլոր գործընթացների մասին հրապարակային խոսել ենք, վարչապետն ասել է՝ ինչու է զորքերը հետ քաշելու որոշումներ կայացրել։ Փաստաթուղթը լրիվ այլ բանի մասին է, զարմացած եմ, որ ընդդիմությունը մեկ տարի անց բացահայտում է արել։ Փաստաթուղթն այն մասին է եղել, որ ՀՀ-ն շարունակելու է այդ ճանապարհն օգտագործել մինչեւ այլընտրանքային ճանապարհ ունենալը։ Նոյեմբերին այլընտրանքային ճանապարհի կառուցումն ավարտվեց ՀՀ-ում, Ադրբեջանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհի վրա մաքսակետեր է տեղադրելու։ Մենք այս մասին խոսել ենք, եւ զարմանալի է, որ ընդդիմությունը բացահայտումներ է անում հայտնի փաստերի վերաբերյալ»,- ասել էր ՀՀ ԱԽ քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել…«ECO միջանցքի...
Ինչու՞ Ալեն Սիմոնյանը Մարությանի «ՏԿԶԱՐ» անվանեց․ պարզվում է, որ բառը պատմություն ունի
Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հովհաննիսյանը գրել է․ «Պարզաբանեմ՝ ով չգիտի։ «ՏԿԶԱՐ»-ը Հայկ Մարությանի 1996 թվականին КВН-ի հա...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...
«Տկզար». սոցիալական ցանցերում քննարկում են Ալեն Սիմոնյանի օգտագործած բառը
Քիչ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթին, որում Մարությանը...