
Ռոմանոս Պետրոսյանի դրամական միջոցները կտրուկ աճել են

ՊՎԾ նորանշանակ պետ Ռոմանոս Պետրոսյանը 2020թ-ի տարեկան հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան՝ Կոտայքի մարզում, որը ձեռք է բերել 2001թ-ին։ Հողամաս՝ Կոտայքի մարզում, որը ձեռք է բերել 2014թ-ին և բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019թ-ի նոյեմբերին։ Տարվա ընթացքում Պետրոսյանը վաճառել է իր BMW X5 մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին գրում է MediaHub. am-ը:
Պետրոսյանը 60% բաժնային արժեթուղթ է հայտարարագրել։ Նրա բանկային հաշվին տարեսկզբին եղել է 1,924,091 դրամ, իսկ տարեվերջին՝ 3,861,203 դրամ։ Նրա կանխիկ գումարը ևս աճել է տարեսկզբի 850,000 դրամից դառնալով 5,750,000 դրամ։ Վերջինս որպես եկամուտ հայտարարագրել է 8,308,526 դրամ, որը ստացել է Կոտայքի մարզպետարանից՝ աշխատավարձի դիմաց։ 5,687,889 դրամ ստացել է Շրջակա միջավայրի նախարարությունից։ Եվս 3,005,573 դրամ ստացել է ՊԵԿ-ից։ Մեքենան օտարելու է 3,000,000 դրամով։
Պետրոսյանի կինը հայտարարագրել է 147,296 դրամ՝ բանկային հաշվին և 950,000 դրամ՝ կանխիկ գումար։ 819,420 դրամ ստացել ՍՄԱՐԹ Նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամից՝ որպես աշխատավարձ ևս 1,083,128 դրամ աշխատավարձ ստացել է Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջից։