Ծանրակշիռ տղա է, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է պատահած լինել. 29-ամյա Հայկի որոնումները շարունակվում են․ ՀԺ
Որպես անհետ կորած որոնվող Արմավիր քաղաքի բնակիչ 29-ամյա Հայկ Միրզոյանի մասին հարազատներին եւ իրավապահ մարմիններին դեռեւս չի հաջողվում որեւէ տեղեկություն ստանալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հայկի եղբայրը՝ Հարութ Միրզոյանը:
Նա նշեց, որ գաղափար անգամ չունեն, թե ինչ կարող է Հայկի հետ եղած լինել, քանի որ միասին չեն ապրում: Հայկը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9-ին, դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Իր մեքենայով է եղել, տնեցիներին էլ չի ասել, թե ուր է գնում:
«Ինքը նորմալ, ադեկվատ, ծանրակշիռ տղա է: Չեմ պատկերացնում, թե ինչ կարող է պատահած լինել»,- ասել է Հարութը, որն այս օրերին իրավապահների հետ միասին լծված է եղբորը փնտրելու գործին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արմավիր քաղաքի բնակիչ 29-ամյա Հայկ Միրզոյանը: ՀՀ ոստիկանությունը խնդրում է Հայկ Միրզոյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին դիմել Արմավիրի մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, (010) 59 06 42 հեռախոսահամարներով:
Նմանատիպ հոդվածներ
Կուտակումներ՝ Երևանի կանգառներում. երթուղայինների վարորդնեը բոյկոտում են
Պահանջում ենք միայն քաղաքապետ Հայկ Մարությանին: Այսօր առավոտից Երեւանի ավտոբուսների մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են ի...
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ կանցկացնի. հայտնի են օրերն ու մանրամասները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել:ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հուն...
«Լվանալուց հետո Made in Armenia-ն մաքրվում է և հայտնվում՝ Made in Turkey». ահազանգ
Ֆեյսբուքյան «Հանուն Հայկականի» խմբի անդամներից մեկը գրել է. «Ուզբեկական կտորի և հայկական կարի անվան տակ շուկայականից թան...
Սադրանք՝ հայկական դիրքերի ուղղությամբ․ ադրբեջանական կողմը զոհ ունի․ Infoteka24
Սահմանամերձ Կութ գյուղի մեր աղբյուրները հայտնում են, որ գիշերը ժամը 12-ի սահմաններում ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ...