ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նախաձեռնեց, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն համատեղ պայքարեն կորոնավիրուսի դեմ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը խթանում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրներն առավել սերտ համագործակցեն դեղագործության և ընդհանրապես բժշկության ոլորտում։
Այս համատեքստում նա հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ռուսական պատվաստանյութերի արտադրությունը միության երկրներում տեղայնացնելու գաղափարը։
«Հիշում եմ` ինչպես Հայաստանի վարչապետը նախաձեռնեց այս ուղղությամբ (պատվաստանյութերի արտադրություն-խմբ.) մեր համատեղ աշխատանքի ընդլայնումը և նույնիսկ մի ամբողջ ծրագիր առաջարկեց։ Փաստորեն մենք հիմա հենց դա էլ իրականացնում ենք», – նշեց ՌԴ նախագահը։
Նա ընդգծեց, որ այսօր ԵԱՏՄ պետությունների մեծ մասում հաջողությամբ իրականացվում է ռուսական պատվաստանյութերի արտադրությունը։
«ԵԱՏՄ մեր գործընկերները կարողացել են սեփական արտադրության բարձր արդյունավետության դեղամիջոցով արագացնել բնակչության պատվաստման տեմպերը։ Դրա շնորհիվ եվրասիական ողջ տարածքում կոլեկտիվ իմունիտետը բարձրանում է։ Իսկ դա կարևոր պայման է միության տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժը վերականգնելու համար», – ասել է ՌԴ առաջնորդը։
Ըստ նրա` համավարակի պայմաններում բնակչության տեղաշարժի խնդրի լուծմանն օգնում է նաև մեկ այլ համատեղ նախագծի իրականացումը, որն առնչվում է նորարարության և ՏՏ ոլորտի հետ։ Խոսքը «Ճանապարհորդիր առանց COVID-19»–ի բջջային հավելվածի մասին։ ԵԱՏՄ երկրներից բացի, այն օգտագործվում է նաև այլ պետություններում։ Ռուսական կողմն այս կապակցությամբ առաջարկում է ընդլայնել տվյալ հավելվածի կիրառման ֆունկցիոնալությունն ու աշխարհագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը
Ժամեր առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չգիտեմ ինչ գույքի վրա են կալանք դրել. Սեյրան Օհանյան
Ես չգիտեմ դրա մասին, ինձ հրավիրել են դատախազություն, բայց ԱԺ քառօրյա նիստերի շրջանակներում զանգել ու ասել եմ, որ հետո կն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներին
Հայաստանի ԱԳն շենքում, որտեղ «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց,...