ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներին
Հայաստանի ԱԳն շենքում, որտեղ «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, ոստիկաններն, ուժ գործադրելով, ԱԳՆ շենքից բերման ենթարկեցին ակցիայի մասնակից Վահանգն Չախալյանին։
Նախ ոստիկանները կոչ արեցին ակցիայի մասնակիցներին դուրս գալ ԱԳՆ շենքից՝ նշելով, որ հակառակ դեպքում բերման կենթարկեն:
Քանի որ ակցիայի մասնակիցները չհմաձայնեցին դուրս գալ, ոստիկանները ուժ կիրառելով նրանց դուրս բերեցին շենքից:
«Սա արդեն ձեռագիր է դարձել։ Բողոքի ակցիայի դեպքում որոշակի կանոններ կան, եթե ինչ-որ մեկը խոչընդոտում է ինչ-որ մի բանի բնականոն գործունեությունը, ապա կարգն այնպիսինն է, որ պետք է մոտենան հավաքի կազմակերպչին, պահանջեն բացառել խոչընդոտը, դրանից հետո երկու անգամ բարձրախոսով տեղեկացնեն, ապա նոր այդ մարդուն հեռացնեն, ոչ թե բերման ենթարկեն», - լրագրողներին ասաց ակցիայի կազմակերպիչ Արա Զոհրաբյանը։
Ի վերջո, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, այդ թվում Վահագն Չապխալյանին, Նաիրի Հոխիկյանին:
Հիշեցնենք, որ «Ազատգրական շարժման» անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ-ի շենքում: Նրանք հայտարարել են, որ կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին և ԱԳՆ-ից պաշտոնական պատասխան են պահանջում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը
Ժամեր առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նախաձեռնեց, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն համատեղ պայքարեն կորոնավիրուսի դեմ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասաց, որ կորոնավիրուսի դեմ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ինձ մի՛ ասեք՝ ես ինչ ձևով խոսամ, հարգելի՛ս. Սիմոնյանը՝ պատգամավորին
«Պարո′ն Վարդանյան, եթե Ձեզ թվում է, որ կարող եք գեղարվեստական ձևակերպումներով քողարկված վիրավորանքներ հնչեցնել ու դրա պա...