ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չգիտեմ ինչ գույքի վրա են կալանք դրել. Սեյրան Օհանյան
Ես չգիտեմ դրա մասին, ինձ հրավիրել են դատախազություն, բայց ԱԺ քառօրյա նիստերի շրջանակներում զանգել ու ասել եմ, որ հետո կներկայանամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ կալանք է դրվել իր գույքի վրա:
Հարցին, թե ինքը չունի՞ որեւէ գույք, որն ապօրինի , Օհանյանը պատասխանեց. «Այն, ինչ հայտարարագրել եմ, այդ էլ ունեմ, կամ այն, ինչ հայտարարագրել է իմ ընտանիքը, մենք այդ գույքին տիրապետում ենք: Այն, ինչ իրենք ուզում են ներկայացնել, նախկինում էլ այդ բաժնետիրական ընկերության կառավարության որոշմամբ պետական բոլոր ընթացակարգերով անցած, նաեւ մասնագիտական գերատեսչության կողմից իրականացված բոլոր միջոցառումների շրջանակներում ինձ մեղադրանք են առաջադրել, որը ես չեմ ընդունում»:
Հարցին, թե իր հայտարարագրած գո՞ւյքն են դրել կալանքի տակ, նա պատասխանեց. «Չգիտեմ, դատախազություն կներկայանամ, կճշտեմ: Ծանուցման մեջ նշված չէ, թե որ գույքի մասին է խոսքը»:
Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։
Մասնավորապես գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի , Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը եւ միջնորդել՝ կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչի համար են նախատեսված աղմուկային շերտերը. ոստիկանությունը պարզաբանում է
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու, ինչպես և եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է Ալեն Սիմոնյանին գաղտնի նկարահանած աղջիկը
Ժամեր առաջ համացանցում տեսանյութ հրապարակվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որտեղ նա խոսում է գերիների մասին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նախաձեռնեց, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն համատեղ պայքարեն կորոնավիրուսի դեմ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ասաց, որ կորոնավիրուսի դեմ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԳՆ շենքում ակցիա իրականացնողներին
Հայաստանի ԱԳն շենքում, որտեղ «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց,...