Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումները հետաձգվում են. նոր ժամկետ սահմանվեց
Երևանի հանրային տրանսպորտի արդիականացումը հետաձգվում է։ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` ծրագրի նոր ժամկետներ է սահմանել։ Արդյունքում 2022թ–ից սպասվող բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ–ը։
Բանն այն է, որ նախկինում ընդունված որոշմամբ նախատեսվում էր 2022թ-ի հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։
Բայց հետո կառավարությունում հասկացել են, որ հին տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացում և մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը կհայտնվի ձախողման եզրին։
Ուստի որոշվել է մայրաքաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը չխաթարելու և քաղաքացիների անխափան սպասարկումն ապահովելու նպատակով, մինչև նոր շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս) ձեռքբերումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի հավաքակազմի վերջնական համալրումը և Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտը, հին ավտոբուսների շահագործման ժամկետներն ավելացնել ևս 3 տարով` մինչև 2025թ–ի հուլիս։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկու վիրավոր ունենք, փոխհրաձգությունը դադարել է. պաշտոնական
Դեկտեմբերի 9-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված սադր...
ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողի անունը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործող...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում բնակվող թվիթերյան օգտատերը Շուշի գրությամբ հայկական ծագման եկեղեցու զանգ է հրապարակել
Թվիթերյան իր էջում Cavid the Self-Orientalist անվամբ գրանցված օգտատերը, ով, ինչպես նշված է, բնակվում է Ադրբեջանում, իր հ...
«Այդ գովազդն ամենուրեք է». Տիգրան Հակոբյանն առաջարկում է 2-3 տարով հետաձգել շահումով խաղերի գովազդի արգելքը ԶԼՄ-ների համար
Համավարակի ու պատերազմի պատճառով գովազդային շուկան լրջորեն ցնցվեց։ Հեռուստաընկերություններից շատերը ստիպված կրճատել են հ...